Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհի գերծանրաբեռնվածության պատճառով բարդացել է Արցախից Հայաստանի Հանրապետություն մեր հայրենակիցների տեղափոխումը։ Դրա մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը։
Նրա տվյալներով` մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Նա Ստեփանակերտի բնակիչներին խորհուրդ է տվել տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, իսկ շրջանների բնակիչները` համապատասխան վարչակազմերին։
Թադեւոսյանը դիմել է արցախցիներին` խնդրելով ըմբռնումով մոտենալ։ Ըստ նրա՝ ստեղծված օպերատիվ շտաբն ու ԱԻ պետական ծառայությունը զբաղվում են անհajտ կորածների որոնողափրկարարական աշխատանքներով։