ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը հայտարարել է, որ երբ վերադառնա Վաշինգտոն, պատմելու է ականատեսներից լսած պատմությունները: Այդ ամենն, անշուշտ, օգնելու է, որ նախագահն ու վարչակազմը դիտարկվող տարբերակներից ընտրեն՝ որը կիրառվի։
«Ես ուզում եմ նշել, որ ակտիվ քննարկվում են ձեռնարկվող միջոցների մի քանի տարբերակներ։ Այստեղից գնալով՝ ես ներկայացնելու եմ՝ ինչքան ծանր է իրավիճակը ԼՂ բնակիչների համար»,- շեշտել է Փաուերը:
Երեւանում USAID-ի ղեկավարը հայտարարել է նաեւ, որ ԱՄՆ-ը 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների հումանիտար կարիքների համար։