ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իր կարեկցանքն է հայտնել սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների եւ վիրավորածների հարազատներին:
«Մեր մտքերը երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի եւ նրանց հարազատների հետ են։ Անհրաժեշտ է հրատապ կերպով ապահովել Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը։ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին եւ պատրաստ է ավելին անել»,– X-ի իր գրառման մեջ նշել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարը։