Ասկերան–Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներին այս պահին տեղափոխում են ՀՀ այրվածքաբանական կենտրոն: Դրա մասին Գորիսում լրագրողներին Հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը հավելել է, որ ներկա պահին 23 բուժառուներ հետազոտության եւ բուժօգնության փուլում են:
Նա ասել է նաեւ, որ շտապօգնության մեքենաներն անընդհատ բերում են նոր վիրավորների, ուղղաթիռներով շարունակ փոխադրումներ են իրականացվում։ Ըստ Ավանեսյանի` հետագայում արդեն անհրաժեշտության դեպքում տուժածները նաեւ մասնագիտացված այլ բուժկենտրոններ կտեղափոխվեն։
Հիմա արդեն 23 շտապօգնության մեքենաներ էլ Ստեփանակերտից Երեւան են շարժվել։