Գորիսի մշակույթի տանը Արցախից տեղահանված անձանց ընդունելության համար բացված կենտրոնի 3 բուժկետներում բուժօգնություն է ստացել ավելի քան 700 բուժառու։ Նրանց կեսից ավելին երեխաներ են։
«Եղել են նաեւ ծննդաբերություններ, ամեն ինչ բարեհաջող է անցել»,– Կոռնիձորում լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը եւ հավելել, որ եղել են քաղաքացիներ, որոնց անհրաժեշտ է եղել հիվանդանոց տեղափոխել։ Ամբողջ բուժօգնությունը տրամադրվում է անվճար` պետպատվերի շրջանակում:
Ջումայանը հայտնել է, որ Հայաստանի հիվանդանոցներում Արցախից տեղահանված անձանց մահվան դեպքեր մինչ այս պահը չեն գրանցվել։