Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ պայթյունի հետեւանքով հաստատված մահերի թիվը 68 է, նրանցից 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ:
Վնասվածք ստացած 290 քաղաքացիներից 168-ը սեպտեմբերի 26-ին տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ: Նրանցից 96-ը՝ ՀՀ եւ ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։ Պայթյունի հետեւանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։