Ադրբեջանի նախագահի պետական խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, թե Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը։
Գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնականն ասել է, թե նրանք, ովքեր լքել են Ղարաբաղը, արել են սեփական կամքով, եւ դա եղել է իրենց անձնական որոշումը։