Միացյալ Նահանգները հայտարարում է Լեռնային Ղարաբաղին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին՝ բուժօգնության եւ այլ շտապ կարիքները հոգալու համար:
«Օգնությունը բավարարելու է նրանց կարիքները, ովքեր տուժել են կամ տեղահանվել են Լեռնային Ղարաբաղում բռնության հետեւանքով»,- ասել է Սպիտակ տան անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիան Ուոթսոնը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ընթացող ճգնաժամից տուժածներին։
«Ցավով ընդունեցինք այն լուրը, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով եւ խոր կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին եւ բոլոր տուժածներին։ Հորդորում ենք ապահովել շարունակական հումանիտար հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ի շահ բոլոր կարիքավորների»,-ընդգծել է խոսնակը։