«Ադրբեջանը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Հայաստանի հարավում ցամաքային միջանցք ստեղծելու համար»։ Բրյուսելում սեպտեմբերի 27-ին սրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը: Ադրբեջանի նախագահի օգնականը շեշտել է, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական նպատակ կամ հավակնություն չունի։ Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական օրակարգում նման ծրագիր գոյություն չունի։
«Մեր առաջարկը Հայաստանին վերաբերում է հաղորդակցության ուղիների, տրանսպորտային գծերի՝ խաղաղ ճանապարհով կառուցմանը»,- ասել է նա Reuters-ին տված հարցազրույցում։
Բրյուսելյան բանակցություններում պաշտոնյաները քննարկել են հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում կայանալիք եվրոպական գագաթնաժողովում Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման հնարավորությունը։
Դեռ 2021-ի ապրիլին Ադրբեջանի նախագահը, հերթական անգամ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու հարցին, ակնարկում էր, որ անկախ Հայաստանի կամքից՝ Զանգեզուրից Հայաստանի բնակչությանը դուրս է շպրտելու: Ադրբեջանի նախագահը նշել էր, որ այդ ծրագիրն իրագործելու համար բոլոր ուժերը մոբիլիզացված են: