Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը սեպտեմբերի 27-ին հայտարարել է, որ միջազգային դիտորդական առաքելությունը ԼՂ հնարավորինս արագ պետք է ուղարկել։ Նա միաժամանակ Ադրբեջանին հորդորել է թույլ տալ դիտորդների մուտքը։
«Մեծագույն մտահոգությամբ ենք նայում Լեռնային Ղարաբաղին։ Ամենակարեւորը հիմա թափանցիկությունն է․ ինչպես նաեւ տեղում միջազգային հանրության աչքերն ու ականջները: Մեր գործընկերների հետ ջանքեր կգործադրենք դիտորդներին արագ ուղարկելու համար»,- շեշտել է Գերմանիայի արտգործնախարարը։