Արցախից բռնի տեղահանվածները կօգտվեն բնակարանի վարձակալության և հյուրընկալության ծրագրից։ Այս մասին սեպտեմբերի 27-ին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա ասել է, որ սոցիալական այդ ծրագրերը կիրականացվեն Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։
Մեր հայրենակիցներին տրամադրվելու են սննդի քարտեր` պարենային զամբյուղին համարժեք գումարով, որպեսզի կարողանան սննդամթերքի խնդիրները լուծել։
Նարեկ Մկրտչյանը չի բացառել նաև, որ կփոխհատուցեն բռնի տեղահանվածների կոմունալ վճարները՝ կապված սպասվող ձմռան հետ։