Haqqin.az-ի աղբյուրը հաստատել է, որ Լաչինի անցակետում բերման է ենթարկվել Ռուբեն Վարդանյանը։ Քիչ անց այս լուրը հաստատել է նաև Ռուբեն Վարդանյանի կինը, որն ասել է․ «Ռուբեն Վարդանյանին Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ադրբեջանցիները ձերբակալել են և պատանդ վերցրել Արցախից դուրս գալու ժամանակ»։
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները դեռ չեն մեկնաբանում այս տեղեկությունը։