«Ալցհայմերի խնամք Հայաստան» ծրագիրը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախից բռնի տեղահանված տարեցներին։ Նրանց հետ աշխատելու են հոգեբաններ եւ բժիշկներ։
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ: «Ալցհայմերի խնամք Հայաստան»-ի մյուս ծրագրերի մասին ավելի մանրամասն կարդացե՛ք մեր նախորդ հրապարակումներում։