«Շիրակ» գերեզմանատան Ազատամարտիկների պանթեոնը սեպտեմբերի 27-ին մարդաշատ էր:
44-օրյա պատերազմի երրորդ տարելիցի առիթով ծաղիկներ դրվեցին Արցախյան բոլոր գոյամարտերում իրենց կյանքը զոհաբերած բազում քաջորդիների հուշակոթողներին եւ շիրիմներին ինչպես Գյումրիում, այնպես էլ մարզի բոլոր համայնքներում:
Մատուցվեց հոգեհանգստյան ու հիշատակի կարգ, որին մասնակցել են զոհվածների ծնողները, հարազատները, մարզային իշխանության ներկայացուցիչներն ու բազմաթիվ շիրակցիներ:
Հոգեհանգստի կարգ անցկացնող քահանաներից մեկը՝ Տեր Կորյունը, կոչ արեց հայ ժողովրդին համախմբվել, աղոթել իրար համար ու դադարել իրար ատելուց. «Գուցե այդ դեպքում Աստծո բարկությունը վերանա մեր ազգի վրայից»,- ասաց հոգեւորականը: