ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարությունը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հյուպատոսական հասանելիության հարցով:
Նշվում է, որ գերատեսչությունը պաշտպանելու է իր քաղաքացուն: Դրա մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։