Սեպտեմբերի 27-ին 20։00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 53 հազար 629 անձ:
Միաժամանակ Հայաստան է մուտք գործել ընդհանուր առմամբ 10 հազար 985 տրանսպորտային միջոց։ Իրականացվել է 35 հազար 491 անձի հաշվառում։ Դրա մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: