ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ միջազգային դիտորդական առաքելության գաղափարը պնդել է անձամբ պետքարտուղար Բլինքենը: Նա նշել է, որ Սպիտակ տանն ուրախ են, որ ադրբեջանական իշխանությունները դրան դրական են վերաբերվում։ «Առաջիկա օրերին մեր գործընկերների եւ դաշնակիցների հետ կաշխատենք առաքելությանը հստակություն հաղորդելու ուղղությամբ»:
Անդրադառնալով նախորդ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի լարված իրավիճակի մեղմմանն ուղղված Ռուսաստանի քայլերին՝ Միլլերը նշել է, որ դժվար է Մոսկվայի դերակատարությունն արդյունավետ անվանել:
«Եղել են ժամանակներ, երբ նրանք աջակցել են բանակցություններին, եւ մենք ողջունել ենք դա։ Բայց հաստատապես ոչ նախորդ շաբաթ»,- շեշտել է պետդեպի խոսնակը: