«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ իր քվեն կտա Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:
«Հայկ Մարությանը հրապարակավ ընդունել է մեր դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին»,- նշել են դաշինքում:
Ավելի վաղ Մարությանը հայտարարել էր, որ Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, եթե ընդդիմադիր ուժերը համախմբվեն ու օգնեն իրար, որպեսզի իշխանությունը չվերարտադրվի։
Հոկտեմբերի 10-ին պետք է տեղի ունենա Երեւանի ավագանու անդրանիկ նիստը, եւ Մարությանը ընդդիմադիր ուժերին կոչ էր արել համագործակցել ոչ դաշինքի տեսքով։