ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանը խուսափեց միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունից: «Այսօր Հայաստանի Հանրապետությունը ոգեկոչում է 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրան հաջորդող շրջանում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը։ Այսօր մենք ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը»,-նշված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: