Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր հանձնվելու է ադրբեջանցիներին, քանի որ «բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար»։
Հետաքննությանը մասնակցելու համար Դավիթ Բաբայանն այսօր մեկնում է Շուշի։
«Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ»,- գրել է Բաբայանը։