Երեւանի քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները տրամադրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար: Սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան 25 ավտոբուսներ ուղեւորվել են եւ ներկայում Խնձորեսկում են:
Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին եւ մարդկանց որոշ խմբերի արդեն տեղափոխել են Կոտայքի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր: