Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության հայտարարությունը.
«Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1968 թվականին ծնված Ռուբեն Կառլենի Վարդանյանին, ով ներկայումս ՀՀ քաղաքացի է, մեղադրանք է առաջադրվել 214-1 (Ահաբեկչություն ֆինանսավորում), 279.3 (զինված խմբավորումների կամ խմբավորումների ստեղծմանը եւ գործունեությանը մասնակցելը) հոդվածներով) եւ ԱՀ ՔՕ 318.1 (պետական սահմանի ապօրինի հատում):
Հաստատվել են հիմնավոր կասկածներ, որ նա կատարել է հանցավոր արարքներ՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներով»։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանավորումը։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի լրատվամիջոցները։