Շիրակի մարզում ապաստանած արցախցիներին պարենով եւ առաջնային ապրանքներով ապահովելու համար Կառավարությունը պահուստային ֆոնդից 30 մլն դրամ է հատկացրել:
Նշենք, որ Կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջին անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով պահուստային ֆոնդից 360 մլն դրամ գումար է հատկացվել ՀՀ մարզպետների աշխատակազմներին։