Կատրին Կոլոննայի որոշմամբ՝ Ֆրանսիան 7 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսական օգնություն կտրամադրի Հայաստանում ՀԿ-ների, ՄԱԿ-ի գործակալությունների եւ «Կարմիր խաչի» գործունեության համար՝ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում փախստականներին եւ ներքին տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը հասցնելով 12,5 միլիոն եվրոյի։
2023 թվականից «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջոցով Ֆրանսիան արդեն հատկացրել էր 5,5 միլիոն եվրո:
Երեւանում Ֆրանսիայի դեսպանատունը Հայաստանի առողջապահության նախարարությանը կտրամադրի 250 ծանր վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար բժշկական սարքավորումներ եւ շտապ օգնության միջոցներ, 40 տուփ ընդհանուր եւ շտապ օգնության դեղամիջոցներ, մոտ 9000 ստերիլ կոմպրեսներ եւ այլն: