Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում «Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրումն ադրբեջանական հասարակությանն ապահովելու համար» հանձնարարականներ է տրվել: Վերաինտեգրում իրականացնելու պարտականությունը դրվել է սոցիալական, հումանիտար, տնտեսական եւ ենթակառուցվածքային խնդիրների լուծմամբ զբաղվող աշխատանքային խմբին:
«Առաջին փուլով անհրաժեշտ է գրանցել Ղարաբաղի շրջանում բնակվող անձանց տվյալները, դա տեղի կունենա առցանց տարբերակով»,- նշված է հաղորդագրության մեջ: