ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, մասնավորապես անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին եւ բռնի տեղահանվածների հիմնախնդրին, հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին:
Աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղարը նաեւ հանդիպել է փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: