«Հորադիզից Զանգիլան երկաթուղու շինարարությունն իրագործման ակտիվ փուլում է, շատ շուտով կսկսվի տրանսպորտային միջանցքի այս կարեւոր հատվածի կառուցումը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության, այնուհետեւ՝ Իրանի, Թուրքիայի եւ հետագայում Եվրոպայի հետ»,- ըստ Haqqin.az-ի՝ ասել է Իլհամ Ալիեւը։
Նա հավելել է, որ այդպիսով Զանգիլանը կդառնա կարեւոր տրանսպորտային կետ, քանի որ այնտեղ կառուցվում է օդանավակայան, երկաթգիծ, Բաքվից Զանգիլան եւ բոլոր այլ ուղղություններով վեց եւ չորս գոտի ունեցող մայրուղի։ «Ընդհանուր առմամբ կառուցվում է ավելի քան 2 հազար կմ ճանապարհ եւ մայրուղի։ Այսինքն՝ սա մեծածավալ շինարարություն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։