Սեպտեմբերի 29-ի 12։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 91 հազար 448 անձ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։
Դրա մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ Հագարիի կամուրջը հատել է ընդհանուր 19 հազար 103 տրանսպորտային միջոց։