Ալիեւի աշխատակազմը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 29-ին Եվլախում տեղի ունեցած հանդիպման մասին: Նշվում է, որ «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչները» շնորհակալություն են հայտնել Ստեփանակերտում հրդեհի ժամանակ ձեռնարկված միջոցառումների համար:
«Ղարաբաղում միջոցառումներ կձեռնարկվեն բջջային կապի ծառայությունների, հեռուստառադիոհեռարձակման կազմակերպման ուղղությամբ: Հոկտեմբերի 2-ին նախատեսվում է աշխատանքային խմբի անդամների այցը Ստեփանակերտ»,- նշված է հաղորդագրության մեջ: