Հայաստանյան տարբեր բուժկենտրոններում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից տեղափոխված 405 անձ: Դրա մասին Հումանիտար կենտրոնից հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նրանք ամենատարբեր առողջական խնդիրներով են գտնվում բուժկենտրոններում։ Նրանցից 337–ը վերջին ռազմական գործողությունների եւ պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիներ են»,– հավելել է Բաղդասարյանը։
Այս պահին 10 երեխա վերակենդանացման բաժանմունքում է։ Նրանցից 5-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր։