Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը X-ի իր գրառման մեջ հորդորել է օգնել ամենախոցելիներին, այլ ոչ թե ամենահարմարներին:
«Մինչ շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ շտապում են ապահովել հումանիտար օգնություն Արցախից տեղահանված քաղաքացիներին, Արցախում մնացած մարդիկ սովի են մատնված եւ չունեն առաջին անհրաժեշտության պարագաներ»,- նշել է նա: