Լեռնային Ղարաբաղը ՌԴ խաղաղապահների վերահսկողությամբ շուրջ 3 միլիոն զինամթերք է հանձնել։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Սեպտեմբերի 29-ի դրությամբ հանձնվել են 16 միավոր զրահատեխնիկա, 21 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, յոթ միավոր ՀՕՊ միջոցներ, 48 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ եւ ականանետներ, ավելի քան 4,8 հազար միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ եւ զենիթահրթիռային համալիր, մոտ 3 մլն զինամթերք»,– նշված է տեղեկագրում։