Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարում եւ անում են դա ամենայն պատասխանատվությամբ։ Ալիեւը նշել է, որ եթե Ադրբեջանն այլ մտադրություն ունենար, սեպտեմբերի 20-ին գործողությունը չէր դադարի:
«Ուզում եմ, որ բոլորն իմանան դա: Հակաահաբեկչական միջոցառումները տեւել են 24 ժամից էլ քիչ։ Եվ հիմա բոլորը գիտեն, թե ինչպես են դրանք ավարտվել։ Շարունակե՞լ ենք։ Ո՛չ, մենք կանգ առանք: Մենք մտադրություն չունեինք շարունակելու։ Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք կանգ առնել, եթե ընդհանրապես որոշեինք կանգ առնել։ Բայց մենք չարեցինք: Մենք նման մտադրություն չունենք»,- ասել է Ալիեւը։