Ըստ ադրբեջանական Թրենդ գործակալության՝ «Մետաքսի ճանապարհի» կամուրջը, որը գտնվում է թուրք-հայկական սահմանին, կվերանորոգվի։
Թուրքիայի ավտոճանապարհների գլխավոր վարչությունը մրցույթ է հայտարարել պատմական «Մետաքսի ճանապարհ» կամրջի վերանորոգման նախագծի համար, որից մնացել են միայն սյուները։ Մրցույթից հետո կամրջի վերականգնման աշխատանքները կսկսվեն հնարավորինս արագ։
Տրանսպորտի, ծովային եւ կապի նախկին նախարար Ահմեդ Արսլանը նշել է, որ Անիի ավերակները պատմական մեծ արժեք են ներկայայցնում։