«Հայաստանի կառավարության տրամադրած կեցավայրերից արդեն օգտվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 32200 քաղաքացի»,- հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նրանք տեղաբաշխվել են Հայաստանի բոլոր մարզերում։ Երեք ամենաշատ անվճար կեցավայրեր տրամադրած մարզերն են Արարատը, Արմավիրը եւ Գեղարքունիքը։
Անվճար կեցավայրերը ժամանակավոր են։ Մոտ ապագայում կառավարությունը նախատեսում է իրականացնել բռնի տեղահանված արցախցիների բնակեցման երկարաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրեր։