«Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) սեփական ցանկությամբ Ղարաբաղից հեռացող հայերի նկատմամբ բացասական վերաբերմունքի դեպքեր չի արձանագրել»,- հաղորդում է ադրբեջանական Interfax–ը։
Ըստ աղբյուրի՝ այդ մասին հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի Հայաստանի ներկայացուցիչ Կավիտա Բելանին։
«Մարդկանց համար բարդ իրավիճակ է՝ ճանապարհը երկար է, խցանումները՝ շատ, բայց ադրբեջանցիների կողմից դաժան վերաբերմունքի դեպքեր չեն արձանագրվել»,- ասել է նա։