«Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել հարկադիր տեղահանվածներին՝ Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնք հազարներով լքում են իրենց նախնիների տները։ Այս առումով դիտարկվում է նաեւ անհրաժեշտության դեպքում մի շարք տեղահանված հայերի մեր երկրում տեղավորելու հնարավորությունը»,- հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարարությունը։
Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է սեպտեմբերի 19-ին եւ 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում՝ որակելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի կոպտագույն խախտում։
Նաեւ կոչ է արել համապարփակ երկխոսություն սկսել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը: