ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հաստատել էր, որ այս շաբաթ առաքելություն է մեկնելու Լեռնային Ղարաբաղ։
Այդ առիթով Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում . «Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատկեր ունենալն այժմ ավելի արդիական է, քան երբեւէ, ուստի կարեւոր է, որ անհապաղ տեղի ունենա ՄԱԿ-ի այցը տարածաշրջան»։
Ըստ նրա՝ Գերմանիան հանձնառու է Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը։ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մենակ չէ»,- նշել է Բերբոքը:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է Բերբոքին՝ պահանջելով Ղարաբաղի հետ չօգտագործել «լեռնային» բառը։