Իսրայելցի քաղտեխնոլոգ եւ պատմաբան Դավիթ Էյդելմանի կարծիքով՝ ռազմական եւ դիվանագիտական ռազմավարությունների համադրմամբ Ադրբեջանին հաջողվել է վերահաստատել իր ինքնիշխանությունը Ղարաբաղում։
«Հայաստանը վերածվել է արտաքին խաղացողների, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի քաղաքական խաղերի առարկայի։ Հիմա արդեն Հայաստանը պետք է ինքնուրույն սուբյեկտ դառնա եւ դրա համար նա պետք է Բաքվի եւ Ակարայի հետ հաղորդակցվելու ուղիներ փնտրի»,- ասել է Էյդելմանը։