Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ հիշեցնելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ համաներում կիրառելու նրա խոստումը։
«Հուսով եմ, նամակս ձեր մեջ վեհանձնություն կարթնացնի, եւ, որպես խոստում տված նախագահ, համաներումը կհայտարարեք հենց հիմա, առանց նախապայմանների եւ ոչ թե նոր ձերբակալություններից, գերեվարումներից ու նվաստացումներից հետո»,- գրել է Բաբլոյանը։