Ալյումին արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ UC Ռուսալը, թեժ գիծ է ստեղծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին աշխատանքի տեղավորելու համար, գրում է Forbes.ru կայքը։
Ընկերության հիմնադիր ռուս միլիարդատեր Օլեգ Դերպասկան դա բացատրել է «ծանրագույն հումանիտար իրավիճակով», որում հայտնվել են Ղարաբաղի բնակիչները։
Նա ասել է, որ պատրաստ է օգնելու մասնագիտական որակավորում ունեցող տեղահանվածներին ճամփորդության ծախսերի, ընդունելության, ադապտացիայի հարցերում՝ աշխատանք տալով նրանց Ռուսաստանի իր ձեռնարկություններում։