Արցախում մնացած 3 նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը Հայաստանում են։
Դրա մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ նշելով, որ նախագահները Հայաստան են եկել Բաքվի հետ բանակցությունների արդյունքով։
Արցախի կառավարության մեծ մասը, ուժայինների ղեկավարությունը եւս բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձել են Հայաստան։
4 ձերբակալվածների ազատ արձակման համար բանակցություններ են ընթանում։