Գերմանացի քաղաքական գործիչ, 1998-2005 թվականներին Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության եւ միջուկային անվտանգության նախարար Յուրգեն Թրիթինը Գերմանիայի կառավարությանը եւ Եվրամիությանը հորդորել է Ադրբեջանի նկատմամբ հնարավորինս շտապ կոշտ քայլեր ձեռնարկել` կանխելու էթնիկ զտման քաղաքականության հավանական շարունակությունը։
Մասնավորապես գերմանացի քաղաքական գործիչն առաջարկում է հրաժարվել գազի ներմուծումից, քանզի այդ փորձն արդեն ունեն։ Բացի դրանից` Թրիթինը ֆոն դեր Լեյենի անշրջահայաց քաղաքականությունն Ադրբեջանի հետ որպես մեծ սխալ է որակել։