LՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը չեն մեկնել Ստեփանակերտից: Նրանց գտնվելու վայրը դեռևս չեն բացահայտել, սակայն ՀՀ-ում չեն։ Տեղեկությունը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ԼՂ նախկին ղեկավարի մերձավոր շրջապատի աղբյուրը։
«Երեք նախկին ղեկավարները Մոսկվայի ժամանակով 11:00-ի դրությամբ (Երեւանի ժամանակով 12։00) գտնվում են Ստեփանակերտում։ Այս պահին բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ», — ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։
Ավելի վաղ նրանց ՀՀ տեղափոխվելու մասին հայտնել էր «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Նա նշել էր, որ երեք նախկին նախագահները Հայաստան են եկել Բաքվի հետ բանակցությունների արդյունքում։