ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի չորս զավակները դիմել են աշխարհի առաջնորդներին, բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին եւ զանգվածային լրատվամիջոցներին Ադրբեջանի ապօրինի կալանավորումից իրենց հորը եւ բոլոր հայերին ազատելու անհապաղ խնդրանքով։
«Մեր հայրը մարդասիրական գործիչ է եւ երբեք ներգրավված չի եղել ռազմական գործունեության մեջ։ Նրա հետ կապ չենք կարողանում հաստատել առեւանգումից ի վեր եւ չափազանց անհանգստացած ենք նրա առողջության եւ կյանքի համար»,- գրել են զավակները:
Նամակում նշվում է, որ իրենք չէին ցանկանա, որ նա դառնա տարածաշրջանում քաղաքական լարվածության եւս մեկ զոհ, հատկապես որ նրա առաքելությունը մշտապես եղել է հենց այդ նույն լարվածության նվազեցումն ու ձգձգված հակամարտության համար խաղաղ լուծում գտնելը։ «Ոչ մի մարդ չպետք է կալանավորվի կամ քրեական պատասխանատվության ենթարկվի իր համոզմունքների, կրոնի կամ ազգային պատկանելության համար»,- ընդգծել են Ռուբեն Վարդանյանի զավակները վերջինիս տելեգրամյան ալիքում հրապարակված բաց նամակում: