Կառավարությունում խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության առաջիկա ծրագրերը։
ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ: Կենտրոնական բանկն արդեն քննարկել է բանկերի հետ, որ այդ հաշվեհամարները բացվեն անվճար եւ հնարավորինս արագ։
Բռնի տեղահանված թոշակառուները կենսաթոշակները կշարունակեն ստանալ ՀՀ-ում։ Բայց մինչ այդ պետք է լուծվեն նրանց՝ բռնի տեղահանվածի եւ փախստականի կարգավիճակին առնչվող իրավական որոշ խնդիրներ։