Ղարաբաղյան հիմնախնդրի փորձագետ Թոմ դե Վաալը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, ասել է, որ Ղարաբաղի ղեկավարությունը «դեռ հավատում էր, որ Մոսկվան իրենց չի վաճառի, բայց հենց դա էլ տեղի ունեցավ»։
Մյուս կողմից՝ փորձագետը քննադատել է Արցախի ղեկավարությանը 2020 թվականի պատերազմից դասեր չքաղելու համար։
«Դեռ պատրանք կար 2020 թվականի պատերազմից հետո, որ Ղարաբաղը կարող է նույն կերպ շարունակել։ Կարծում եմ, որ դա մեծ սխալ էր։ Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմը պետք է սթափության զանգ լիներ, որ պետք է իջեցնել պահանջը, պետք է լրջորեն խոսել Ադրբեջանի հետ, սկսել խոսել ինքնավարության մասին, սկսել խոսել Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մասին։ 2020 թվականի պատերազմից պետք է հասկանային, որ սպառնալիքը շատ ավելի իրական է»։