Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) հոկտեմբերի 2-ին անցկացված նիստում քննարկման է դրվել «Ադրբեջանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»։ Համաձայնագիրը ստորագրվել է 2023-ի ապրիլի 24-ին Բաքվում եւ բաղկացած է նախաբանից եւ 13 հոդվածից։
Համաձայնագրի նպատակն է նպաստել եւ ամրապնդել կողմերի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ գործնական գործունեություն ապահովել կողմերի ընդունած ռազմական համագործակցության ծրագրերի իրականացման համար։