Սոցիալական ցանցերում ահազանգեր են տարածվում խաբեության նոր ձեւի մասին։
Ոմանք մեկ-երկու օրով տուն են վարձում եւ առաջարկում տեղահանված արցախահայ ընտանիքներին։ Նախապես վերցնելով մի քանի ամսվա գումար՝ խաբեբաներն անհետանում են։
Խորհուրդ է տրվում միանգամից գումար չվճարել, եթե համոզված չեք, որ գործարք անողը տան տերն է։ Կասկածների դեպքում պետք է անմիջապես դիմել ոստիկանություն։