Արցախահայերի զանգվածային տարհանումից հետո ինչ ճակատագիր կունենան հուշարձանները՝ դեռ հայտնի չէ։
Դատելով Շուշիում եւ այլ բնակավայրերում տեղ գտած վանդալիզմի դրսեւորումներից՝ կարելի է ենթադրել, որ հանրահայտ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը եւս կհայտնվի ադրբեջանցիների թիրախում։
1967-ին հուշարձանի շինարարությանը դեմ է եղել Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը, բայց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի այդ ժամանակվա ղեկավարության համառության շնորհիվ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի եւ ճարտարապետ Յուրի Հակոբյանի ստեղծած խորհրդանիշն այնուամենայնիվ տեղադրվել է։
1976 թվականին «Правда» թերթը «Մենք ենք, մեր սարերը» գնահատել է որպես «երկարակեցությանը ձոնված» աշխարհում առաջին հուշարձան: